Australia Open. եզրափակիչում կհանդիպեն Շարապովան և Սերենա Ուիլյամսը
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Շարապովան 6:3,6:2 հաշվով հաղթել է իր հայրենակցուհի Եկատերինա Մակարովային: Վճռորոշ մրցավեճում Շարապովան կմրցի ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հետ, ով իր հերթին կիսաեզրափակիչում պարտության է մատնել իր հայրենակցուհի Մեդիսոն Կիզին` 7:6 (7:5), 6:2:
«Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարի առաջին մրցաշրջանի մրցանակային ֆոնդը կազմում է 15,5 մլն դոլար: