US Open. Սերենա Ուիլյամսը հաղթեց Մակարովային և դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ
Ռուս թենիսիստուհի Եկատերինա Մակարովան չի կարողացել դուրս գալ ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Մակարովայի մրցակիցը եղել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը: Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ և ավարտվել է 6:1,6:3 հաշվով` ի հօգուտ ամերիկուհու:
Հարկ է նշել, որ եզրափակիչում Ուիլյամսի մրցակիցը կլինի դանիուհի Կարոլինա Վոզնայցկին: