211652_close_icon
views-count2854 դիտում article-date 15:20 09-09-2016

«Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը հանդես է եկել «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի շրջանակներում

Սեպտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է «Դասական երաժշտության գոհարները» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլը՝ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը՝ Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր) կազմով: Համերգի ընթացքում հնչել են Յ. Բախի, Ժ. Բիզեի, Պ. Չայկովսկու, Լ. Բեռնշտեյնի, Ա. Խաչատրյանի, Ս. Պրոկոֆևի, Ալ. Հարությունյանի և Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները: Փայտափողային-դաշնամուրային քառյակը յուրահատուկ է իր կազմով, և ինչպես նշեցին քառյակի անդամները, համերգին իրենց կատարած ստեղծագործությունները փոխադրումներ են, քանի որ երաժշտական այդպիսի խմբի համար չկան գրված ստեղծագործություններ։ [b]Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ[/b]

Նմանատիպ նյութեր