Ռոնալդինյո. Նեյմարի բախտը չբերեց
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն համեմատել է Նեյմարին և Մեսիին:
«Կարծում եմ, Նեյմարը կհասնի Մեսիի խաղամակարդակին: Նա իր սերնդակիցների մեջ կդառնա աշխարհում լավագույնը: Նա շատ երիտասարդ է, սակայն շատ բան է արդեն նվաճել:
Ինչպես և շատերին, նրա բախտն էլ չբերեց, որ խաղում է Մեսիի ժամանակներում: Յուրաքանչյուր սերնդում լինում է մեկը, որը բոլորից ուժեղ է: Եվ դա այս կամ այն ժամանակահատվածի լավագույն խաղացողն է: Այժմ լավագույնը Լեոն է», ասել է Ռոնալդինյոն: