Մարկո Ռոյսի բախտը նորից չբերեց. Եվրո-2016-ը` առանց նրա
Գերմանիայի Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է հավաքականի վերջնական կազմը, որը կմասնակցի Եվրո-2016-ին:
Հերթական անգամ չբերեց Դորտմունդի «Բորուսիային» կիսապաշտպան Մարկո Ռոյսի բախտը: Վերջինս վնասվածքի պատճառով դուրս է մնացել հավաքականի հայտացուցակից: Հիշեցնենք, որ Ռոյսը 2014 թվականին Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց էր թողել նաեւ 2014թ. Աշխարհի առաջնությունը:
Հավաքականի հայտացուցակից դուրս մնացին նաեւ նաեւ Քարիմ Բելարաբին, Յուլիան Բրանդտը եւ Սեբաստիան Ռուդին:
[b]Դարպասապահներ. [/b]Նոյեր, Լենո, տեր Շտեգեն
[b]Պաշտպաններ.[/b] Բոատենգ, Ջան, Հեկտոր, Հյովեդես, Հումելս, Մուստաֆի, Ռյուդիգեր
[b]Կիսապաշտպաններ.[/b] Դրաքսլեր, Գյոտցե, Խեդիրա, Կիմիխ, Կրոս, Օզիլ, Սանե, Շնայնշտայգեր, Վայգլ
[b]Հարձակվողներ.[/b] Գոմես, Մյուլեր, Պոդոլսկի, Շյուրլե