Մեր բախտը մի փոքր չբերեց. Մեսսի
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Լևանտե»-ի հետ կայացած հանդիպման արդյունքը: Հիշեցնենք, որ «Լևանտե» - «Բարսելոնա» հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով:
« Մեր բախտը մի փոքր չբերեց: Հաղթանակի համար մենք ամեն ինչ արեցինք, բայց չկարողացանք կոտրել մրցակցի դիմադրությունը: «Լևանտե»-ի հարկի տակ խաղալը շատ բարդ է: Գավաթային խաղում մեզ նույնպես հարկ կլինի մեծ ջանքեր գործադրել»,-ասել է Մեսսին: