211652_close_icon
views-count1848 դիտում article-date 14:07 09-09-2016

Իրաքյան Մոսուլ քաղաքը ետ գրավելու մեծ օպերացիան կսկսվի հոկտեմբերին. The Wall Street Journal

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Իրաքի Մոսուլ քաղաքը ետ գրավելու օպերացիան ծրագրված է անցկացնել հոկտեմբեր ամսին, գրում է The Wall Street Journal թերթը։ Այդ մասին թերթին հայտնել է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիոն ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը, փոխանցում է gazeta.ru-ն։ «Մենք պատրաստվում ենք դաժան, երկար ու բարդ մարտի՝ Մոսուլում։ Իրականում ես խոսում եմ պաշարման մասին»,-ասել է նա։ Գեներալի գնահատականով՝ Մոսուլում այս պահին կա 3.000-4500 ԻՊ զինյալ։ Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին իրաքյան բանակն ամբողջովին ազատագրեց ռազմավարական նշանակություն ունեցող Ալ-Կիարա քաղաքը։

Նմանատիպ նյութեր