211652_close_icon
views-count2623 դիտում article-date 15:15 17-04-2015

Օբաման կրկին խույս կտա «ցեղասպանություն» եզրույթից. The Wall Street Journal

Սպիտան Տունը հինգշաբթի ակնարկեց, որ Բարաք Օբաման կրկին չի օգտագործելու Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1,5 մլն հայերի սպանությունները բնութագրող «Հայոց ցեղասպանություն» եզրույթը՝ շարունակելով չկատարել վաղուց տված իր խոստումը, [url=http://blogs.wsj.com/washwire/2015/04/16/white-house-shows-no-signs-of-saying-genocide/?mod=WSJBlog]գրում է[/url] The Wall Street Journal պարբերականը: Թերթը շարունակում է, որ 2008 թվականին, երբ Օբաման դեռ նախագահի թեկնածու էր, ասաց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե պնդում է, կարծիք կամ տեսակետ, այլ փաստ, որն ամրապնդվել է պատմական հսկայական ապացույցներ ներկայացնող փաստաթղթերով և որպես եթե ինքը դառնա նախագահ, ապա կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Սակայն այդ օրվանից մինչ այսօր Օբամային 2008 թ-ին տված իր խոստումը կատարելուց հետ են պահում աշխարհաքաղաքական խնդիրները և Թուրքիայի հետ ռազմավարական կապը»,-հավելում է թերթը և նշում , որ Թուրքիան Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցն է, որը երկար ժամանակ դիմակայում է հայերի ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային օրենսդիրների ջանքերին: «Սպիտակ Տունը ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշելու շեմին շատ ավելի մեծ ճնշումների տակ է, չնայած Սպիտակ Տան մամլո խոսնակ Ջոշ Էռնսթը հինգշաբթի հայտարարեց, որ ցեղասպանություն եզրույթն օգտագործելու քաղաքականության հարցում ոչ մի փոփոխություն չկա: Էռնսթը ասել էր. «Նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիաթիվ անգամներ հայտարարել են, որ ընդունում են պատմական այն փաստը, որ Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայեր են սպանվել կամ հարկադիր կերպով մահվան ուղարկվել վերջին օրերին և որ այդ փաստի ամբողջական ընդունումը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և Միացյալ Նահանգների»: Սակայն պարոն Էռնսթը ասաց, որ այս անգամ ևս Սպիտակ Տունը կխուսափի եզրույթն օգտագործելուց: Թուրքիան հայտարարում է, որ զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որոշելը ներկայիս կառավարության խնդիրը չէ, և իբր թե զոհերի թիվը չափազանցված է և նրանք սպանվել են ավելի մեծ հակամարտությունների ժամանակ»:

Նմանատիպ նյութեր