Սեպտեմբերի 24-ը կլինի աշխատանքային
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց փոփոխություն կատարել նախորդ նիստում ընդունված որոշման մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին որոշում էր կայացվել սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի սեպտեմբերի 17-ին:
Այսօր կատարված փոփոխությամբ՝ սեպտեմբերի 17-ը կլինի ոչ աշխատանքային, փոխարենը պետական կառույցները կաշխատեն սեպտեմբերի 24-ին: