Սեպտեմբերի 12-ը ոչ աշխատանքային օր կլինի՝ մեռելոցի կապակցությամբ
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշման նախագիծ` աշխատանքային օրվա տեղափոխման մասին:
Մասնավորապես` 2016 թ սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016թ սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել ՀՀ քաղաքացիներին` [b]Խաչվերացի տոնի` սեպտեմբերի 11-ին[/b] հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: