Լենինգրադի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով 7 մարդ է զոհվել
ՌԴ Լենինգրադի մարզի Կոտելնի գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 7 հոգի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշված հատվածում բախվել են Skania բեռնատարն ու Ford Tourneo միկրոավտոբուսը:
Միկրոավտոբուսի մեջ գտնվող բոլոր 7 ուղևորները տեղում մահացել են:
Ավտովթարի հետևանքով ողջ է մնացել միայն Skania ֆուրի վարորդը, ով հասցրել է դուրս գցել իրեն այրվող մեքենայի սրահից:
Նա հոսպիտալացվել է մարմնական վնասվածքներով: Նրա վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: