Լենինգրադի շրջանում մեքենան բախվել է ԿԱՄԱԶ-ին. զոհվել է 3 հոգի. ՖՈՏՈՇԱՐՔ
                        Լենինգրադի շրջանում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի արդյունքում զոհվել է 3 հոգի:
Նախնական տեղեկություններով, դեռևս մակնիշը չպարզած մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակած գոտի և ճակատ-ճակատի բախվել ԿԱՄԱԶ բեռնատարին: Վթարից մարդատար մեքենայում գտնվողները զոհվել են:
Ներկայումս վթարի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

