211652_close_icon
views-count757 դիտում article-date 11:13 23-01-2015

Մեքսիկայում խոշոր ավտովթարի հետևանքով 14 մարդ է զոհվել

Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում խոշոր ավտովթարի հետևանքով 14 մարդ է զոհվել, 19-ը տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են: Տեղական իշխանությունները հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցելՍյուդադ-Օբրեգոն- Գուայմաս ավտոմայրուղում: Ավտոբուսը բախվել է բեռնատարին: Նախնական տվյալներով ավտովթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը: Նա փորձել է առաջ անցնել բեռնտարից կամուջներից մեկով ընթանալիս, բայց կորցրել է ղեկավարումը, ինչի արդյունքում տեղի է ունեցել բախումը:

Նմանատիպ նյութեր