Ուֆայի բնակիչները քաղաքի կենտրոնում զբոսնող առյուծի ձագ են հայտնաբերել
Այսօր առավոտյան Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայի կենտրոնական փողոցում բնակիչները առյուծի ձագ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Կորյունը անհոգ զբոսնել է մայթով, երբ նրան նկատել է պատահական անցորդը, ով վերջինիս վզնոցից կապել է ծառին և ահազանգել փրկարարներին:
Այս պահին փոքրիկ գիշատիչը գտնվում է առանձին վանդակում, որը տրամադրել են նրան անտառային տնտեսությունում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կորյունը պատկանում է ոմն քաղաքացու, ով նրան անասնաբույժի մոտ է բերել և կորցրել է փողոցում: Այս պահին նա արդեն ուղևորվում է առյուծի ձագի մոտ՝ տուն տանելու նպատակով:
Բնապահպանության նախարարությունում հայտնել են, որ կորյունը վտանգավոր չէ բնակիչների համար, քանի այդ տարիքում նրանք չեն հարձակվում մարդկանց վրա: