211652_close_icon
views-count10931 դիտում article-date 22:16 15-08-2016

Կրասնոյարսկում մոտորանավակով զբոսնող 4 հոգանոց ընտանիքը ջրահեղձ է եղել. ջրասուզակները դեռ չեն հայտնաբերել նրանց մարմինները

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում՝ Շչուչյե լճում, ջրասուզակները փնտրում են 4 հոգանոց ընտանիքի ջրահեղձ եղած անդամներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ 4 հոգանոց ընտանիքը որոշել էր հանգստանալ լճի ափին: Ընտանիքի հայրը որոշել է մտերիմից վերցված մոտորանավակով զբոսանքի դուրս գալ լիճ, սակայն չի կարողացել կառավարել այն և շրջվել է, ինչի հետևանքով ջուրը լցվել է նավակի մեջ և 4 հոգի ջրահեղձ են եղել, ընդ որում՝ 2 անչափահաս՝ 7 և 8 տարեկան երեխա: Այս պահին ջրասուզակները դեռ չեն հայտնաբերել ջրահեղծ եղած ընտանիքի անդամների մարմինները: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր