211652_close_icon
views-count1074 դիտում article-date 11:40 06-09-2016

Նավթի գներն աճում են Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունից հետո

Նավթի համաշխարհային գների աճ է գրանցվել այսօր առավոտյան. պատճառը նախօրեին Մոսկվայի ու Էր Ռիադի միջև ձեռք բերված մի շարք համաձայնություններն են, որոնք ուղղված են նավթի շուկայում երկարաժամկետ հեռանկարով հավասարակշռությունը պահպանելուն, հաղորդում է Ria Novosti-ն։ Այսպես, Brent նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0,23 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47,74 ԱՄՆ դոլար։ Միևնույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 1,96 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 45,31 ԱՄՆ դոլար։ Սեպտեմբերի 5-ին Ռուսատսանի ու Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում համաձայնագիր է ստորագրվել կողմերի միջև։ Այն ստորագրել են երկու երկրների էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակն ու Խալիդ Ալ-Ֆալիհը։

Նմանատիպ նյութեր