211652_close_icon
views-count3396 դիտում article-date 12:44 05-09-2016

Յուրգեն Կլոպ. Ամռանը Պոգբան 9 հազար սելֆի է արել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Պոլ Պոգբայի մասին: «Բոլորս տեսանք Պոգբային: Ամռանը 9000 հատ սելֆի է արել: Հետո տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ», այնտեղ երկու մարզում անցկացնում, հետո 90 րոպե խաղում «Սաութհեմփթոնի» դեմ: Ու սկսում ես մտածել` ինչպե՞ս դա նրան հաջողվեց: Այդ առումով Մարադոնան էլ էր յուրահատուկ խաղացող: Երբեք չէր մարզվում, արձակած քուղերով էր տաքանում: Ես տեսել եմ, թե ինչպես էր նա «Նապոլիի» հետ Շտուտգարտում խաղում, ես այդ ժամանակ 21 տարեկան էի: Ես հետևում էի նրա մարզմանն ու բերանս բաց էր մնացել: Այնքան ալարկոտ էր մարզվում: Նա մի թեթև քայլում էր, իսկ հետո մտավ ու հաղթեց ամբողջ մրցակցին: Դա անհավատալի էր», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր