211652_close_icon
views-count3131 դիտում article-date 16:21 15-01-2014

«Բորուսիա»-ի համար «Վոլֆսբուրգ»-ը շատ լուրջ մրցակից է. Յուրգեն Կլոպ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համոզված է, որ մոտակա ժամանակում «Վոլֆսբուրգ»-ը լուրջ մարտահրավեր կնետի Բունդեսլիգայի գրանդներին: «Ակնհայտ էր, որ «Վոլֆսբուրգ»-ը շատ ուժեղ խաղ է ցուցադրելու, երբ մրցակցի մեզ հետ: Դրա համար նրան լուրջ նախադրյալներ ունեն: Նրանք շատ ուժեղ մրցակից են, սակայն «Վոլֆսբուրգ»-ի առաջընթացը ինձ չի զարմացնում»,-հայտարարել է Կլոպը: Հիշեցնենք, որ դորտմունդցիները 18 տուրից հետո 32 միավորով զբաղեցնում են 4-րդ տեղը, իսկ «Վոլֆսբուրգ»-ը 30 միավորով 5-րդն է:

Նմանատիպ նյութեր