Յուրգեն Կլոպ. Ես երբեք չեմ հաղթել Գվարդիոլային, դա արել են իմ թիմերը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությանը:
««Լիվերպուլը» հարուստ պատմություն ունի, բակց մենք պետք է մեր սեփականը գրենք: Մենք պետք է հպարտանանք պատմությամբ, բայց միևնույն ժամանալ ստեղծենք մերը:
Ինչ վերաբերում է Գվարդիոլայի հետ դիմակայությանյը, ապա ես երբեք նրան չեմ հաղթել. դա արել են իմ թիմերը: Հանդիպումների վիճակագրությունն այնքան էլ կարևոր չէ: Ոչ Պեպը, ոչ՝ ես, այդ մասին չենք մտածում:
Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, այդ իսկ պատճառով սիրում եմ այդ խաղը: Մենք ի վիճակի ենք հաղթել ուժեղագույններին, սակայն եթե միայն քրտնաջան աշխատենք ու ուղեղներս միացնենք», ասել է Կլոպը:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա ապրիլի 4-ին: