Պուտինը Չինաստանի նախագահին խոստացած մի տուփ ռուսական պաղպաղակ է նվիրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում մեկնարկող G20 գագաթնաժողովից առաջ երկկողմ հանդիպման ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին որպես նվեր մատուցել է մի տուփ ռուսական պաղպաղակ: Այս մասին հայտնում է НТВ-ն:
Սի Ցզինփինը Պուտինին շնորհակալություն է հայտնել նվերի համար և հավելել, որ ամեն անգամ Ռուսաստան այցելելիս խնդրում է, որ իր համար ռուսական պաղպաղակ գնեն, քանի որ նա շատ է սիրում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել էր պաղպաղակ տանել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի համար: Բանն այն է, որ նա իմացել էր, որ Չինաստանի քաղաքացիները չեն կարողանում Մոսկվայից ներմուծել իրենց սիրելի պաղպաղակը: