Անթալիայի ափերի մոտ փոթորկի հետևանքով զբոսաշրջային նավ է խորտակվել. կան անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Anadolu Ajansı գործակալությունը տեսանյութ է հրապարակել թուրքական Անթալիայի ափերի մոտ զբոսաշրջային նավի խորտակման վայրից: Տեսանյութում երևում է կողաշրջված նավը:
Kurt-C զբոսաշրջային նավը նախօրեին հայտնվել է փոթորկի մեջ: Կապիտանը որոշում է կայացրել վերադառնալ նավահանգիստ, սակայն ափից փոքր հեռավորության վրա այն սկսել է թեքվել և կողաշրջվել է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկվել են 84 անձինք, որոնցից 33-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: 2 հոգի՝ Թուրքիայի քաղաքացի և 14-ամյա Լիբանանի քաղաքացի, համարվում են անհետ կորած: