Ինդոնեզիայում ուղևորատար նավ է խորտակվել. կան անհետ կորածներ. տեսանյութ
Ինդոնեզիայում 51 ուղևորով լաստանավ է խորտակվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Բալի կղզուց դեպի Ճավա ուղևորվող նավը խորտակվել է մի քանի րոպեների ընթացքում: Պատճառը դեռևս հայտնի չէ:
Մինչ մոտորանավակներով փրկարարների հասնելը, ուղևորները դուրս են շպրտվել նավից:
Այս պահին հայտնի է 2 անհետ կորածի մասին, ովքեր անձնակազմի անդամներ են:
Ներկայացնում ենք տեսանյութը: