Սիրիայում ընթացող ռազմական գործողությունները նոր ընթացք են ստացել
Ինչպես հայտնում է թուրքական HABERLER.com- գործակալությունը, այսօր Թուրքական զորքերը բացել են հարձակման 2-րդ ճակատ, որը գտնվում է սիրիական Ռաի քաղաքում։
Թուրքական տանկերն ու զրահամեքենաները անցել են քաղաքի սահմանն ու հարձակվել։
Հիշեցնենք, որ մինչ այս դեպքը մարտերն ընթանում էին Ջերաբլուս քաղաքում, իսկ Ռաի քաղաքի դեպքից հետո ռազմական գործողություններն ընթանում են 2 ճակատով։