Մինո Ռայոլա. Յուրգեն Կլոպը կեղտի կտոր է, ոչ թե` մարզիչ
Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան քննադատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին` հարձակվող Մարիո Բալոտելիի հանդեպ վերաբերմունքի համար:
«Վերջին հաշվով, նույնիսկ «Լիվերպուլի» ղեկավարները ընդունեցին, որ Կլոպն արդարացի չէր Բալոտելիի հանդեպ:
Չեմ ցանկանում նրա մասին դատել որպես մարզիչ, թեպետ նա իմ համար մեծ մարզիչ չէ: Բայց ես չեմ կարծում, որ նա ընդհանրապես հասկանում էր, թե ում հետ գործ ուներ: Մարիոն իրեն շատ օրինակելի էր պահում և երբեք չէր բողոքում, նույնիսկ երբ միայնակ էր մարզվում:
Մի խոսքով, քիչ է ասել, թե Կլոպը արդարացի չէր, նա պարզապես կեղտի կտոր էր», ասել է Ռայոլան:
Նշենք, որ Բալոտելին տեղ չունենալով «Լիվերպուլում», տեղափոխվեց ֆրանսիական «Նիցա» ակումբ: