Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց Յուրգեն Կլոպին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
Գործարքի մանրամասները առայժմ չեն հրապարկվում, սակայն սա, անկասկած, օրվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունն է:
Այսօր առավոտյան տեղի կունենա 48-ամյա մասնագետի պաշտոնական ներկայացումը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կլոպի հետ «Լիվերպուլը» կկնքի 3 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Կլոպը մինչև ամառը գլխավորում էր Դորտմունդի «Բորուսիան»: Նրա գլխավորությամբ «Բորուսիան» երկու անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն (2010/11, 2011/12), նվաճեց Գերմանիայի Գավաթը (2011/12), երկու անգամ՝ Գերմանիայի Սուպերգավաթը (2013, 2014). Բացի այդ, նրա օրոք «Բորուսիան» 2013 թվականին հասավ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով պարտվեց «Բավարիային»: