Մոուրինյոն փոշմանել է և փոխել որոշումը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտավորվել է թիմի կազմում` 2016/17 մրցաշրջանում Անգլիայի առաջնության հանդիպումներին մասնակցելու համար:
31-ամյա գերմանացին ընդգրկվել է 25 խաղացողների ցանկում, որոնք կարող են առնվազն մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանը հանդես ֆալ ԱՊԼ-ում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Շվայնշտայգերին ուղարկել էր թիմի երիտասարդական կազմ: