Մոուրինյոն Մարսյալի հարցում միտքը փոխել է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխել է միտքը՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել եզրային կիսապաշտպանի գիծը:
Ավելի վաղ պորտուգալացին մտադիր էր ձեռք բերել Իվան Պերիշիչին («Ինտեր»), Գարեթ Բեյլին («Ռեալ») կամ Անտուան Գրիզմանին («Ատլետիկո»):
Սակայն թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Անտոնի Մարսյալի խաղային առաջընթացը Մոուրինյոյին ստիպել է փոխել պլանները: Վերջին չորս խաղում 21-ամյա ֆրանսիացին սկսել է մանկունյանցիների մեկնարկային կազմում և դարձել 2 գոլի հեղինակ:
Ընդհանուր առմամբ Անգլիայի այս առաջնության 13 խաղում Մարսյալը դարձել է 6 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: