211652_close_icon

ՍԴ դատավորներին չեն կարող փոխել. ԱԺ փոփոխությունը վաղն ուժի մեջ չի մտնում, քանի դեռ չեն փոխել համապատասխան օրենքը. Արփինե Հովհաննիսյան

views-count14385 դիտում article-date 22:38 25-06-2020
Ակնհայտ է՝ Ռուսատամ Բադասյանը չէր նկատել, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ անփութություն են ցուցաբերել, բայց այդ անփութությունը սոսկ անփութություն չէ: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/06/25/Hovhannisyan-arpine/3328586]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարության մասին, թե ՍԴ-ի մասին օրենքը չի համապատասխանում սահմանադրական այն փոփոխություններին, որոնք իրենք կատարել են: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ անփութությունը նրանց զրկում է ՍԴ դատավորներին տուն ուղարկելու հնարավորությունից, քանի որ սահմանադրական դրույթները 2015թ․ Սահմանադրական դրույթները ի տարբերություն 1995 և 2005 թվականների Սահմանադրությունների՝ անմիջական ուժ չունեն, բացի մարդու իրավունքներին առնչվող հատվածից: «Մնացած մասերով չունի անմիջական ուժ: Սա նշանակում է՝ Սահմանադրությունն ուղղակի չի գործում, նշանակում է ՝Սահմանադրությունը կոնկրետացնել կոնկրետ օրենքում: Կոնկրետ օրենքը ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքն է, որտեղ գրված է, որ ՍԴ դատավորները պաշտոնավարելու են: Քանի դեռ նրանք չեն փոխել այդ օրենքը, իրենք դատավոր փոխել չեն կարող»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/25/Hovhannisyan-arpine/3328586]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր