211652_close_icon
views-count1591 դիտում article-date 13:36 02-09-2016

Արևմուտքը շահագրգռված է եղել Ուկրաինայում հեղաշրջմամբ. Ս. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, ո Արևմուտքը հետաքրքրված է եղել Ուկրաինայում հեղաշրջմամբ, հաղորդում է kp.ru-ն։ «Այն, ինչ պատահեց, միանշանակ ցույց է տալիս, որ Արևմուտքը հետաքրքրված էր ադ հեղաշրջմամբ։ Նրանք ասում են, որ իրենք չեն պատարստել հեղաշրջումը, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, սակայն մենք գիտենք, որ դա այդպես չէր»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Վերջինի խոսքով՝ արևմտյան պետությունները փաստացիորեն թույլատրել են փետրվարի 21-ի ապստամբությունից հետո իշխանության գլուխ եկածներին Դոնբասում զորք օգտագործել։ «Մենք փաստաթղթեր ունենք, որոնցում դեռ ճգնաժամի ժամանակ ՆԱՏՕ-ն Յանուկովիչից պահանջել է ժողովրդի դեմ զենք չկիրառել, այլ հեղաշրջումից հետո, երբ հայտարարվեց, այսպես կոչված, ԱՏՕ-ն»,-ընդգծել է Լավրովը։

Նմանատիպ նյութեր