1323 դիտում
16:05 25-08-2014
Արևմուտքը կորցրել է «Բոինգի» կործանման հետաքննման նկատմամբ հետաքրքրությունը. Լավրով
Ինչպես տեղեկանում ենք Lenta.ru-ից, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Արևմուտքը կորցրել է Դոնեցկի մոտ մալայզիական «Բոինգի» կործանման հանգամանքների հետաքննման հանդեպ հետաքրքրությունը:
Նա նշել է, որ Ռուսաստանի ու աշխարհազորայաինների հասցեին արված առաջին, կտրուկ, հիստերիայի շեմին հասած մեղադրանքները հնչեցնելուց հետո բոլորը, կարծես թե, բերանները ջուր են առել:
«Մենք, ըստ էության, միայնակ ենք ձգտում պահպանել ուշադրությունն այդ լրջագույն խնդրի նկատմամբ»:
Լավրովը միջազգային հանրությանը կոչ է արել կատարել ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը: Լավրովը խոստացել է հասնել մալայզիական օդանավի կործանման շուրջ արդարությանը. «Մենք հիշում ենք այդ ամենը և թույլ չենք տա մոռացության մատնել այդ բոլոր հանցանքները և դրանք գործած բոլոր անձանց արդարադատության հանձնելու անհրաժեշտությունը»:
Լավրովի խոսքերով՝ ներկա դրությամբ որևէ բացատրություն չի տրվել օդանավի կործանման պատճառների շուրջ, այդ թվում նաև չեն հրապարակվել օդանավի օդաչուների ու ուկրաինացի ավիադիսպետչերների միջև բանակցությունների ձայնագրությունները:
Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող «Բոինգ» օդանավն Ուկրաինայի արևելքում կործանվել է հուլիսի 17-ին: Նրանում գտնվել և զոհվել է 298 մարդ, որոնցից 193-ը հանդիսացել են Նիդերլանդների, իսկ 43-ը՝ Մալայզիայի բնակիչներ:
Նմանատիպ նյութեր
1393 դիտում
23:43 25-08-2022
Ռուսաստանը չի կորցրել հետաքրքրությունը Սիրիայում կարգավորման հարցում. Լավրով
1487 դիտում
11:44 27-08-2014
Մալայզիայի իշխանությունները որոշել են վերստին զննել Դոնեցկի մարզում «Բոինգի» կործանման վայրը
36402 դիտում
22:10 27-12-2017
Ռուսաստանը ներգրավված է MH-17 բոինգի կործանման ու կիբերպատերազմների մեջ. Բրիտանիայի հետախուզական ծառայություն
Այս բաժնից
1042 դիտում
22:57 18-11-2024
Աբխազիայում ապաարգելափակվել է գերատեսչությունների աշխատանքը
1102 դիտում
22:33 18-11-2024
Ամերիկացի օրենսդիրները Բաքվում հայտարարել են Երևանին աջակցության մասին
1090 դիտում
22:08 18-11-2024
Մոլդովայի ներքին գործերի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին