2690 դիտում
15:23 22-11-2014
Արևմուտքը Պուտինի տապալմանն է ձգտում. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ արևմտյան պետությունները գնացել են վա-բանկ Ուկրաինայի հարցում՝ նպատակ հետապնդելով Ռուսաստանին խաբեության ծուղակը գցել: Այս մասին նա հայտարարել է ՌԴ Արտաքին ու պաշտպանական քաղաքականության հարցերով խորհրդի այսօրվա նիստում, հաղորդում է TASS գործակալությունը:
«Ուկրաինական ճգնաժամից շատ առաջ այնպիսի տպավորություն կար, որ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները ճշմարտությանն են մոտենում: Խնդիրները մինչև անվերջություն անհնար է հետաձգել»,-ասել է Լավրովը և հավելել, որ կամ Ռուսաստանը քայլ կանի դեպի գործընկերություն կամ կհարվածի՝ նշելով, որ ցավոք սրտի, իրենց գործընկերները 2-րդ տարբերակն են ընտրել:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Արևմուտքը չի թաքցնում, որ պատժամիջոցների միջոցով ցանկանում է Ռուսաստանի ներկայիս վարչակարգը փոխել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1075 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post
1021 դիտում
22:31 08-02-2025
Կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
1207 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է