Մուստաֆին և Պերեսը «Արսենալում» ստացան իրենց համարները
Հայտնի է դարձել, թե ինչ համարների ներքո հանդես կգան Լոնդոնի «Արսենալի» նորեկները:
Գերմանիայի հավաքականի պաշտպան Շկոդրան Մուստաֆին ստացել է 20 համարի մարզաշապիկը, իսկ իսպանացի հարձակվող Լուկաս Պերեսը` 9-ը:
Նշենք, որ երկու ֆուտբոլիստն էլ «Արսենալ» տեղափոխվեցին մի քանի օր առաջ: Մուստաֆին «Վալենսիայից» տեղափոխվեց մոտ 30 մլն եվրոյի դիմաց, իսկ Պերեսը «Դեպորտիվոյից»` 20 միլիոնի: