Աբասը և Պերեսը ընդունել են Հռոմի պապի Վատիկանում հանդիպման առաջարկը
Պաղեստինյան ազգային վարչության նախագահ Մուհամադ Աբասը և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ընդունել են Հռոմի պապի Վատիկանում հանդիպման առաջարկը , հաղորդում է Agence France-Presse-ը:
Նախատեսվում է, որ Աբասը և Պերեսը կհանդիպեն վատիկանում հունիսին: Հստակ ամսաթիվը պարզ կլինի Պերեսի և Ֆրանցիսկի հանդիպումից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հռոմի Պապ Ֆրանցիսկը Մերձավոր Արևելքի երկրներ եռօրյա այցի շրջանակներում ուղղաթիռով ժամանել էր Բեթլեհեմ
Պոնտիֆիկոսը հույս ունի լավացնել հարաբերությունները քրիստոնյաների, մուսուլմանների և հրեաների միջև Սուրբ երկրում։