Ալավերդիում օրը նույնպես տոնական էր, իսկ առաջին դասարանցիների տրամադրությունը՝ բարձր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Ալավերդի քաղաքում իրենց հյուրընկալ դռները բացեցին բոլոր դպրոցները։
Ալավերդու թիվ 2 և 7 հիմնական դպրոցներում մթնոլորտը նույնպես տոնական էր և ուրախ։ Շնորհավորական խոսքով հանդես եկան նշված դպրոցների տնօրենները և բարեմաղթեցին աշակերտներին բարձր առաջադիմություն, հաջողություններով լի ուսումնական տարի։
Առաջին դասարանցիները ևս իրենց բարձր տրամադրությունը փոխանցեցին բոլորին ասմունքի և երգի միջոցով։ Առավել հուզված էին դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնող փոքրիկների ծնողները, ովքեր հույս հայտնեցին, որ իրենց երեխաները կդառնան բանիմաց, ուշիմ մարդիկ և հետագայում կծառայեցնեն իրենց գիտելիքները հայրենիքին։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի