Ալավերդիում նույնպես տեղի ունեցան երեխաների միջազգային տոնին նվիրված տոնական միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նույնպես տեղի ունեցան երեխաների միջազգային տոնին նվիրված տոնական միջոցառումներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, տոնական միջոցառումներ անցակցվեցին Թիվ 6 մանկապարտեզում, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հրապարակում, որը կազմակերպել էր «Վալլեքս» ընկերությունը, ինչպես նաև մեծ միջոցառում՝ Սարահարթի մշակույթի տանը:
Միջոցառման ընթացքում երեխաներին հյուրընկալվել էին հեքիաթային կերպարներ, քաղաքի երգի- պարի խմբեր:
Բոլոր միջոցառումների ժամանակ երեխաներին բաժանվեցին պաղպաղակներ, «Վալլքես» ընկերության անվանումով շապիկներ, իսկ Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանը երեխաներին անակնկալ շոու նվիրեց ՝ Երևանից ժամանած ծաղրածուների մասնակցությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի