Նավթի գները բարձրանում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում արձանագրվել է նավթի գների աճ, այդ եբ վկայում առևտրի տվյալները։
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հոտեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.67 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.00 ԱՄՆ դոլար։
Միևնույն ժամանակահատվածում լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.66 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47.20 ԱՄՆ դոլար։