Եմենում ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի
Եմենի Ադեն քաղաքում գտնվող ռազմական ուսումնարանի մոտ 3 օր առաջ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 70-ի, հաղորդում է Anadolu-ն։
Առողջապահության նախարարության աղբյուրի խոսքով՝ միայն երեկ մահացել են հիվանդանոց տեղափոխվածներից 20 հոգի։
Պայթյունը իրականացվել էր օգոստոսի 29-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ միանգամից զոհվել է 45 մարդ։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։