Քաբուլում ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը հասել է 135-ի. տուժել է ավելի քան 235 մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը այսօր՝ հունվարի 28-ին, հասել է 135-ի: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ըստ տեղեկությունների՝ ևս 235 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/27/1087754/]Հիշեցնենք[/url], որ ավելի վաղ առնվազն 40 մարդ էր զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հնչած ուժգին պայթյունի հետևանքով։
Պայթյունը որոտացել էր Վազիր-Աքբար-Խան թաղամասում, որտեղ գտնվում են արտասահմանյան դիվանագիտական ու կառավարական շենքեր։
Շենքերի մեծ մասին զգալի վնաս է հասցվել։ Տուժածների թիվը գերազանցում էր 110-ը։ Նշվում էր, որ ահաբեկիչները գործի են դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։