Քաբուլում ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի. տուժել է ավելի քան 110 մարդ
Առնվազն 40 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հնչած ուժգին պայթյունի հետևանքով։ Այդ մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով այդ երկրի առողջաահության նախարարությանը։
Պայթյունը որոտացել է Վազիր-Աքբար-Խան թաղամասում, որտեղ գտնվում են արտասահմանյան դիվանագիտական ու կառավարական շենքեր։ Շենքերի մեծ մասին զգալի վնաս է հասցվել։
Տուժածների թիվը ներկա պահին գերազանցում է 110-ը։
Նշվում է, որ ահաբեկիչները գործի են դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։