2337 դիտում
09:29 01-09-2016
Ի՞նչ է մեզ սպասվում աշնանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որևէ լուրջ իրավական և քաղաքական գնահատական չի տրվել հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանության բազմաթիվ ապօրինություններին։ Մասնավորապես, ինձ թվում է, որ Հայաստանում շատ բան կփոխվի, եթե գոնե ՄԵԿ ոստիկան ազատազրկվի՝ նման իրադարձությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար։
Ի՛նչ է մեզ սպասվում աշնանը։ Մի քանի օրի՛ց վերսկսվելու են Ազգային ժողովի լիագումար նիստերը։ Ձարուհի Փոստանջյանն առաջին քառօրյայի ընթացքում կփորձի խոսել հուլիսյան իրադարձությունների մասին (բնականաբար, իր՛ հեղափոխականի տեսանկյունից), էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ անջատել|ու է Ձարուհու խոսափողը։ Ընդհանրապես սպասվում են բազմաթիվ բոցաշունչ ու չափազանց գեղարվեստական ելույթներ։ Կայքերի մեծ մասը և Ֆեյսբուքը, ինչպես ասում են, «ղժալու» են դրանց վրա։ Այդ տեղեկատվական աղմուկի ներքո կտապալվեն Ընտրական օրենսգիրքը բարելավելու բոլոր փորձերը, և երրորդ ընթերցմամբ կընդունվի հարկային օրենսգիրքը, որի նպատակն է հավելյալ գումարներ հավաքել «սպիտակ» եկամուտներ ստացող քաղաքացիներից ստվերում թողնելով «սևերին»)։ Էլ չասեմ, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթելու են հիմնականում իշխանության թեկնածուներն ու կուսակցությունները։
Մի խոսքով՝ սպասվում է «հետաքրքիր» աշուն»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2283 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
805 դիտում
13:18 14-03-2024
Աշնանը մեզ պետք է բերք, ոչ թե քրեական գործեր. Փաշինյանը՝ սուբսիդիայի մասին
5005 դիտում
10:37 08-07-2020
Ի՞նչ է տեղի ունենալու աշնանը․ լավատեսական կանխատեսումներ չկան․ «Առավոտ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1807 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8883 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին