211652_close_icon
views-count757 դիտում article-date 13:18 14-03-2024

Աշնանը մեզ պետք է բերք, ոչ թե քրեական գործեր. Փաշինյանը՝ սուբսիդիայի մասին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի՝ հատիկաընդեղեն մշակողներին պետությունը գումար կտրամադրի, որպեսզի մշակությունն էլ ավելի ակտիվ թափով զարգանա և, ըստ այդմ, պետությունը պարենային անվտանգության հարցն էլ ավելի լավ լուծի։

«Ի հեճուկս մտահոգությունների, սա պատճառ չի, որ մենք այս որոշումը չկայացնենք։ Եթե ոչ մի բան չանենք, մեկ է ոչ մի բան չի լինի, նույնիսկ քրեական գործ։ Ի՞նչ պետք է անեք, որ ստանանք բերք, այլ ոչ թե քրեական գործեր »,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան՝ Պապոյանը նշեց, որ գյուղական համայնքի ղեկավարին գյուղացին հայտ է ներկայացնում, ասում է՝ ինչ է ուզում ցանել, ապա պայմանագիր է կնքվում։

«Այստեղ կարևոր է, որ հավաստագրված սերմերով պետք է ցանքն արվի։ Պետք է երևա սերմի գնումը, լաբորատորիաներից պետք է գնվի այդ սերմը։ Հաշվարկված է ամեն ինչ։ Օրինակ, լոբի ցանելու ու վարելու համար մեկ հեկտարի հաշվարկով անհրաժեշտ է 200 հազար դրամ, ու պետությունը դրա համար նախատեսում է տրամադրել 100 հազար դրամ գումար»,- հավելեց նա։

Նմանատիպ նյութեր