4948 դիտում
10:37 08-07-2020
Ի՞նչ է տեղի ունենալու աշնանը․ լավատեսական կանխատեսումներ չկան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նրանք, ովքեր կարծում են, թե մոտակա ամիսներին մարդկությունը հաղթահարելու է համավարակը, ցավոք սրտի, սխալվում են: Արդեն ակնհայտ է, որ թունելի վերջում լույսն առայժմ չի երևում: Մասնագետներն ասում են, որ, մասնավորապես, Հայաստանում մինչև սեպտեմբերի կեսերը վարակվածների ամենօրյա թիվը մոտավորապես նույնն է լինելու: Դա նշանակում է, որ մեր երկրում կան հազարավոր վարակվածներ, որոնք հայտնաբերվում են օրական մի քանի հարյուր «չափաբաժնով»: Պարզ է՝ որքան շատ մարդ է թեսթավորվում, այնքան շատ հիվանդ է հայտնաբերվում, և այդ իմաստով, ասենք 700 թիվը 2000 թեսթի պայմաններում ավելի վախենալու չէ, որքան 350 թիվը 1000 թեսթի պարագայում: Ավելին՝ որքան շատ են թեսթերն ու հայտնաբերվածները, այնքան լավ. պատկերն ամբողջանում է, վերահսկելիության աստիճանը բարձրանում:
Ի՞նչ է տեղի ունենալու աշնանը: Այս առումով էլ, դժբախտաբար, լավատեսական կանխատեսումներ չկան: Հոկտեմբեր-նոյեմբերին մարդկանց սննդակարգում տեղի են ունենում փոփոխություններ, վիտամինները պակասում են, նրանք ավելի քիչ են լինում մաքուր օդին, դիմադրողականությունն իջնում է, և դա անխուսափելիորեն բերում է ցանկացած տեսակի գրիպի «ակտիվացմանը»: Այսինքն՝ կորոնավիրուսը չի «չեղարկում» սեզոնային գրիպը, որը թեև այդ համավարակի նման արագ չի տարածվում, բայց կարող է ունենալ նույնքան ծանր հետևանքներ: Այդ հանգամանքը, ենթադրում եմ, հավելյալ բեռ կդնի մեր առողջապահական համակարգի վրա, որն առանց այս էլ գտնվում է սոսկալի ճնշման տակ: Չգիտեմ՝ գուցե սխալվում եմ, բայց երևի մեր բժիշկները պետք է խորհուրդ տան բնակչությանը՝ պատվաստվել «սովորական» գրիպի դեմ, որպեսզի գոնե այդ վտանգի դեմը կարողանան առնել: Բացի այս ամեն ինչից՝ եթե ճիշտ է, որ կորոնավիրուսի դեմ իմունիտետը պահպանվում է կես տարուց մինչև մի տարի, ապա բացառված չէ, որ անգամ փակ սահմանների պարագայում, տարվա վերջում և մյուս տարվա ընթացքում մարդիկ կարող են կրկին վարակվել կորոնավիրուսով:
Ընդհանուր առմամբ, ես լավատես եմ այն առումով, որ գրեթե վստահ եմ՝ 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստամիջոցները (ենթադրում եմ, որ դրանք մի քանիսը կլինեն) կհաստատվեն ԱՀԿ-ի կողմից և կսկսեն զանգվածաբար կիրառվել: Եվ այստեղ մեր առողջապահությունը կարող է բախվել ևս մի խնդրի, որի անունն է (թույլ տվեք դիվանագիտական ձևակերպումներ չփնտրել) տգիտություն: Արդեն այսօր պարզ է, որ մյուս տարի Հայաստանում լայնածավալ քարոզչություն է ծավալվելու պատվաստումների դեմ, որը համեմվելու է ամենաֆանտաստիկ դավադրությունների տեսություններով: Դա, ըստ էության, «սաղ սութ ա, ոչ մի կորոնավիրուս էլ չկա» այսօրվա քարոզչության շարունակությունն է լինելու:
Դուք կարող է հարցնեք՝ «բա ինչո՞ւ Հայաստանում կորոնավիրուսի հեռանկարներին անդրադառնալիս՝ ոչ մի վատ բառ չես գրում առողջապահության ներկայիս նախարարի մասին»: Շատ պարզ. նախարարները, վարչապետերը և կառավարությունները գալիս ու գնում են, իսկ նախապաշարումներն ու քարանձավային մտածելակերպը դժվար այդքան արագ փոխվեն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1617 դիտում
09:52 03-08-2016
Աշնանը տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համագումարը. «Հայկական ժամանակ»
658 դիտում
13:49 30-05-2019
Տնտեսական զարգացումը տեղի է ունենում դրական ու լավատեսական դինամիկայով. Նիկոլ Փաշինյան
2005 դիտում
09:47 06-11-2018
Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է. Ջորջ Քենթ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1483 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»