Վարուժան Սուքիասյան. Մխիթարյանը հարված է ստացել ոտքին
Չեխիա-Հայաստան ընկերական [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/31/94276/]հանդիպումից [/url]հետո (0:2) տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը, որը բավականին կարճ տևեց։
[b]-Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը
[/b]
- Վատ չէինք սկսել, բայց, ինչպես տեսաք, առաջին գոլը նվեր տվեցինք, և դրանից հետո մեր խաղը փլուզվեց։ Առջևում Դանիայի հետ կարևոր խաղն է, իսկ այս խաղում մենք հիմնականում փորձարկումներ էինք անում։
[b]- Ինչպե՞ս թիմի վրա անդրադարձավ Մխիթարյանի փոխարինվելը։
[/b]
- Բնականաբար, թիմի ավագի և առաջատարի`խաղադաշտից դուրս գալը չէր կարող չազդել խաղի վրա։ Չեխիան մոբիլ և արագ թիմ է, ինչին մեր շատ ֆուտբոլիստներ ուղղակի պատրաստ չէին։ Շատ ֆուտբոլիստներ իրենց թիմերում խաղային պրակտիկա չունեն, և հենց այդ պատճառով մեզ համար կարևոր էր տեսնել, թե ով ինչ վիճակում է գտնվում։
[b]- Մխիթարյանի վնասվածքը լո՞ւրջ է։
[/b]
- Նա հարված ստացավ ոտքին, դեռ կտեսնենք։