1581 դիտում
19:12 23-12-2015
Վարուժան Սուքիասյան. Պետք է հավաքականի հետ հասնենք առավելագույն արդյունքի
Այսօր Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:
[b]- Պարոն Սուքիասյան, այսօր պարզ դարձավ, որ Դուք ճանաչվել եք Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ: Ընդունեք մեր շնորհավորանքները: Այս տարին Ձեզ համար հաջողված համարո՞ւմ եք:
[/b]-Շնորհակալություն շնորհավորանքների համար: Որոշակի առումով, իհարկե համարում եմ: Նախ, ես որոշակի հաջողություններ ունեցա «Արարատում», երկրորդ՝ նշանակվեցի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ինչը շատ պարտավորեցնող է և ծանր բեռ է, բայց պետք է աշխատենք ուժերի լարումով և հասնենք առավելագույն արդյունքի:
[b]-Այս տարի որոշակի ընդմիջումից հետո վերադարձաք ֆուտբոլային գործունեության՝ գլխավորելով Երևանի «Արարատը»: Ձեր կարծիքով ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի առաջնությունում և «Արարատում» այս տարիների ընթացքում:
[/b]-Կարծում եմ՝ այս տարի մրցակցությունն ավելի մեծ է, և մի քանի թիմեր կարող են մասնակցել չեմպիոնական մրցավազքին: Ինչ վերաբերում է«Արարատին», այն ժամանակ աշխատանքնավելի քիչ էր, որովհետև ավելի վարպետ տղաներ էին խաղում, նրանց հետ աշխատելն ավելի հեշտ էր: Ներկայիս թիմում աշխատանքն ավելի շատ է՝ ֆիզիկական, հոգեբանական պատրաստության և մարտավարության առումով: Տղաներն ինձ հավատացին և որոշակի առաջընթաց եղավ, չնայած, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու:
[b]-Տարեվերջին ստանձնեցիք նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ պահից սկսած՝ աշխատանքներ տարվե՞լ են:
[/b]-Իհարկե, տարվել են: Դիտարկում ենք նոր ֆուտբոլիստների՝ ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ արտերկրում հանդես եկող, ձևավորում ենք հավաքականի մարզչական շտաբը, բանակցություններ են վարվում ընկերական խաղերի շուրջ:
[b]-Այդ դեպքում հերթով անդրադառնանք Ձեր նշած կետերին: Կարո՞ղ եք նշել Հայաստանի առաջնությունում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախորդ մարզիչների օրոք չեն հրավիրվել հավաքական, բայց այժմ դիտարկվելու են որպես հավաքականի թեկնածուներ:
[/b]-Իհարկե, կարող եմ: Արտակ Եդիգարյան, Արթուր Քարտաշյան, Դավիթ Հակոբյան, Բենիկ Հովհաննիսյան, Գոռ Մալաքյան, Տիգրան Բարսեղյան, Զավեն Բադոյան, Միհրան Մանասյան: Սա վերջնական ցուցակ չէ, և մենք անընդհատ հետևելու ենք Հայաստանի առաջնությունում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին: Արտերկրում նույնպես ունենք ֆուտբոլիստներ, որոնք մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում:
[b]-Կարևորո՞ւմ եք ընկերական խաղերում ուժեղ մրցակիցների հետ հանդիպելը, թե՞ ավելի կարևոր է այդ խաղերում տեսնել հավաքականի պոտենցիալ նորեկներին և ավելացնել խաղակցվածությունը:
[/b]-Կարևորում եմ թե ուժեղ մրցակիցների հետ խաղալը, որի շնորհիվ ֆուտբոլիստները կբարձրացնեն իրենց խաղամակարդակը, թե այն, որ խաղերի ընթացքում հնարավորություն կունենանք գործի մեջ տեսնել բոլոր նորեկներին:
[b]-Ինչպե՞ս եք գնահատում մեր հնարավորությունները ԱԱ-2018 ընտրական խմբում՝ հաշվի առնելով, որ չկան ընդգծված գրանդներ, բայց չկան նաև ակնհայտ թույլ հավաքականներ:
[/b]-Միանշանակ ուժեղ և հավասարազոր խումբ է, որտեղ ընդգրկված թիմերից երկուսը մասնակցելու են Եվրո-2016-ի եզրափակիչ փուլին, բայց վախենալու ոչինչ չկա, պետք է պայքարենք և ձգտենք նախաձեռնությամբ ֆուտբոլ խաղալ:
[b]-Մի փոքր խոսենք տակտիկական նրբություններից: Դուք ընտրում եք տակտիկական որոշակի դասավորություն և ըստ այդ սխեմայի հրավիրում եք ֆուտբոլիստների՞, թե՞ ընտրում եք դասավորությունը՝ ելնելով Ձեռ ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների հնարավորություններից:
[/b]-Բնականաբար, առաջնորդվում եմ այն ֆուտբոլիստների հնարավորություններով, որոնք այդ պահին գտնվում են իմ տրամադրության տակ, բայց շատ կարևոր է նաև վերլուծել մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, ընտրած մարտավարությունը, բոլոր թիմերն էլ ունեն տնային և արտագնա տարբերակներ:
[b]-Արդեն երկրորդ անգամ եք գլխավորում Հայաստանի հավաքականը: Այն ժամանակ Հայաստանի հավաքականը խաղում էր 1 ընդգծված հարձակվողով և մեկ ենթահարձակվողով: Հիմա գրեթե բոլոր թիմերը խաղում են 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ: Ձեր կարծիքով, ո՞րն է ավելի օպտիմալ:
[/b]-Այն ժամանակ ես առաջինն էի Հայաստանում, որ կիրառեցի հենց Ձեր նշած 4-2-3-1 մարտավարությունը՝ խաղալով 2 հենակետայինով: Այդ դիրքում խաղում էին Ռոմիկ Խաչատրյանն ու Արթուր Ոսկանյանը, իսկ երբեմն նաև Կարեն Դոխոյանը: Եկեք չշտապենք, քանի որ մեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե որ տակտիկական դասավորությունն ավելի օպտիմալ կլինի հավաքականի համար:
[b]-Ինչ կմաղթեք Ամանորի հետ կապված:
[/b]-Շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների կապակցությամբ, ցանկանում եմ, որ նեցուկ լինենք մեր հավաքականին, լինենք մեր ֆուտբոլի կողքին:
Նմանատիպ նյութեր
4829 դիտում
20:18 07-10-2016
Վարուժան Սուքիասյան. Վաղը պետք է անմնացորդ նվիրվենք խաղին
1599 դիտում
18:54 22-07-2022
Լավ արդյունքի համար ներդրել էինք մեր առավելագույն ուժերը. Արեգ Վաթյան
2445 դիտում
22:20 31-07-2015
Վարուժան Սուքիասյան. Ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել եվրոպական ակումբային մրցաշարերում
Այս բաժնից
2278 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2941 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2452 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում