211652_close_icon
views-count4571 դիտում article-date 16:33 26-03-2016

Վարուժան Սուքիասյան. Դեռ ժամանակ ունենք, թողեք աշխատենք. տեսանյութ

Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան–Բելառուս ընկերական [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/25/80639/]հանդիպումից [/url](0:0) հետո տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և ազգային թիմի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու մամուլի ասուլիսը։ [b]- Պարոն Բերեզովսկի, այս խաղը ձեզ համար վերջինն էր հավաքականի կազմում։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեք։ [/b] -Ես շատ զգացված եմ, որ ՀՖՖ-ն կարողացավ այս հանդիպումը նման բարձր մակարդակով կազմակերպել, և ես ևս մեկ անգամ հնարավորություն ստացա գալու հայրենիք։ Բայց մի փոքր էլ տխուր եմ, քանի որ որպես ֆուտբոլիստ այլևս չեմ դուրս գալու խաղադաշտ։ [b]-Պարոն Սուքիասյան, ազգային թիմի կազմում նորեկներ կան։ Ու՞մ խաղը կառանձնանցեիք։ [/b] -Իմ կարծիքով Գոռ Մալաքյանը և Դավիթ Մանոյանը բավական լավ խաղ ցուցադրեցին։ Ինձ թվում է՝ նրանք արդեն կլինեն հիմնական կազմի խաղացողներ։ [b]-Սա ձեր առաջին խաղն էր որպես հավաքականի գլխավոր մարզիչ։ Ի՞նչ կասեք ընդհանուր խաղի մասին։ [/b] -Առաջին հանդիպումն էր, և առաջին խաղակեսում մի փոքր կաշկանդվածություն կար։ Երկրորդ խաղակեսում գրոհներն ավելի շատ են։ Եթե մանրակրկիտ նայեք, կհասկակաք, որ երկրորդ խաղակեսում մեր գոլային պահերն ավելի շատ էին։ [b]-Դավիթ Արշակյանը խաղադաշտ այդպես էլ դուրս չեկավ։ Պատրաստ չէ՞ր, թե՞ կար մեկ այլ պատճառ։ [/b] - Պետք էր Կադիմյանին փորձել, քանի որ նա ավելի կրեատիվ խաղացող է։ Արշակյանին փորձելու ժամանակն էլ կգա։ Մինչև մրցափուլի սկսվելը դեռ մի քանի ընկերական խաղ ունենք։ [b]- ՀՖՖ նախագահ Հայրապետյանը հայտատարել էր, որ որոշել է երեք հոգու չհրավիրել հավաքական։ Ըստ ձեզ, որքանո՞վ է դա ճիշտ։ [/b] -Կազմը որոշելիս ես նայում եմ այն տղաներին, ովքեր պատրաստ են և իմ տեսադաշտում են։ [b]-Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ միջամտելու է մարզչի գործունեությանը։ Ի՞նչն է մտնում մարզչի լիազորությունների մեջ, և ի՞նչը ոչ։ [/b] - Կազմի ընտրության հարցը, մարտավարության ընտրությունը միմիայն գլխավոր մարզչի հարցն է։ [b]-Դուք նշել էիք, որ ցանկացել եք տեսնել այդ երեք ֆուտբոլիստներին։ Ի՞նչպես կմեկնաբանեք։ [/b] - Դեռ ժամանակ ունենք, եկեք չշտապենք։ Այդ հարցերին պետք է մի փոքր ավելի հեռվից ու խորապես նայել։ Թողեք աշխատենք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր