Մեսին վնասվածք է ստացել
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ազդրի մկանի վնասվածք է ստացել:
Վնասվածքի պատճառով Մեսին չի կարողանա Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել 2018թ. աշխարհի առաջնության որակավորման հանդիպումներին` Ուրուգվայի և Վենեսուելայի հետ:
Սակայն Մեսին որոշել է միանալ ազգային հավաքականին, որպեսզի վերականգնի հարաբերությունները թիմակիցների հետ: