Մեսին շահել է իրեն զրպարտած լրատվամիջոցի դեմ դատը և փոխհատուցում ստացել
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին շահել է դատական գործն ընդդեմ La Razon թերթի:
Այդ լրատվամիջոցի լրագրող Ալֆոնսո Ուսիան 2014թ. աշխարհի առաջնության Գերմանիա-Արգենտինա եզրափակիչ խաղից (1:0) հետո Մեսիին մեղադրել էր դոպինգ ընդունելու մեջ:
Որպես փոխհատուցում, Մեսին ստացել է 65 հազար եվրո և ամբողջ այդ գումարը փոխանցել «Բժիշկներն առանց սահմանների» բարեգործական կազմակերպությանը: