211652_close_icon
views-count1309 դիտում article-date 14:53 30-08-2016

Ֆրանսիան ԵՄ-ից պահանջելու է դադարեցնել ԱՄՆ-ի հետ TTIP-ի հարցով բանակցությունները

Փարիզը մտադիր է դիմել Եվրահանձնաժողովին՝ պահանջելով դադարեցնել առևտրի և ներդրումների ոլորտում Տրանսատլանտյան համագործակցության համաձայնագրի բանակցությունները, հաղորդում է Ria Novosti-ն։ RMC ռադիոկայանի եթերում Ֆրանսիայի արտաքին առևտրի պետքարտուղար Մատտիաս Ֆեկլն ասել է. «Անհրաժեշտ է պարզ, հստակ ու վերջնական դադարեցում»։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայում այդ բանակցությունների հարցով այլևս քաղաքական աջակցություն չկա և արդեն սեպտեմբերին Բրատիսլավայում արտաքին առևտրի նախարարների մակարդակով հանդիպմանը ինքը կներկայացնի Ֆրանսիայի դիրքորոշումն իր գործընկերներին։ Իսկ ըստ նրա՝ ԱՄՆ-ն այդ համագործակցությունից ԵՄ-ին գրեթե ոչինչ չի տալիս, ինչը չպետք է անեն դաշնակիցները։ Հիշեցնենք, որ բանակցությունները տարվում են 2013 թվականի հուլիսից։ Նպատակն է ստեղծել ազառ առևտրի գոտի,որը կունենա շուրջ 820 միլիոնանոց սպառողների շուկա։

Նմանատիպ նյութեր