211652_close_icon
views-count7788 դիտում article-date 16:01 11-09-2017

Թուրքիան միայն ավտորիտար ռեժիմի է ձգտում. Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները

Բրյուսելին անհրաժեշտ է դադարեցնել Եվրամիության անդամակցության հարցով Թուրքիայի հետ բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ online.de պորտալին տված հարցազրույցում։ Նախարարը նշել է, որ այդ հարցում, անխոս, համաձայն է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցի դիրքորոշման հետ։ «Ես լիովին համաձայն եմ նրա դիրքորոշման հետ։ Գտնում եմ, որ Գերմանիայի գրեթե բոլոր քաղաքացիները նույն տեսակետն ունեն այդ հարցում, այն, որ Թուրքիան իր ներկայիս դրությամբ չպետք է անդամակցի Եվրամիությանը»,-ասել է Գաբրիելը։ Վերջինս հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամենևին էլ չի ձգտում դրան, ինչպես ասել էր այդ մասին մի քանի տարի առաջ իր հետ զրույցում։ «Թուրքիան միայն ավտորիտար ռեժիմի է ձգտում և Եվրոպայի հետ հարաբերությունների վերջնական խզումը կլինի այդ երկրում մահապատժի վերականգնումը»,-ընդգծել է գերմանացի նախարարը։

Նմանատիպ նյութեր