ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ՝ Սիրիայի հարցով բանակցությունները
ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է բանակցությունները Ռուսաստանի հետ, որոնք ստեղծվել էին Սիրիայում հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Այս որոշումը հեշտ չի տրվել», - ասել է Կիրբին:
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, քանի որ Ռուսաստանը չի հետևում հրադադարի ռեժիմի վերականգնման շուրջ անցյալ ամիս կնքված համաձայնագրի պայմաններին,- նշել են Վաշինգտոնից, հավելելով, որ «համբերության բաժակն արդեն լցվել է»: